Անթև կարմրամլուկ
Անթև կարմրամլուկ | |
Անթև կարմրամլուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Կիսակարծրաթևավորներ (Hemiptera) |
Ընտանիք | Pyrrhocoridae |
Ցեղ | Կարմրամլուկ (Pyrrhocoris) |
Տեսակ | Անթև կարմրամլուկ (P. apterus) |
Միջազգային անվանում | |
Pyrrhocoris apterus |
Անթև կարմրամլուկ, սովորական կարմրամլուկ կամ մլուկ-գինվորիկ[1] (լատ.՝ Pyrrhocoris apterus), նաև բոցալվիճ[2], կարմրամլուկների ընտանիքի տարածված միջատ։ Հեշտությամբ ճանաչելի է իր վառ կարմիր և սև գույների համադրության շնորհիվ[3]։ Մլուկ-զինվորիկը տարածված է Պալեարկտիկայում ՝ Եվրոպայի Ատլանտյան ափից մինչև Չինաստանի հյուսիս-արևմուտք, այդ թվում՝ Հայաստանում։ Այն հանդիպում է նաև Միացյալ Նահանգներում, Կենտրոնական Ամերիկայում և Հնդկաստանում, ինչպես նաև հայտնաբերվել է Ավստրալիայում[4][5]։ Նկատվել է, որ վերջերս ընդլայնել է իր տարածվածությունը դեպի հյուսիս՝ Միացյալ Թագավորություն և դեպի արևելք՝ մինչև Միջերկրական ծովի ափերը[6]։ Միջատները, հատկապես ոչ հասուն ձևերը, հաճախ ձևավորում են կուտակումներ, որոնք պարունակում են տասնյակից մինչև հարյուրավոր առանձնյակներ։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մլուկ-զինվորիկները հիմնականում զուգավորվում են ապրիլին և մայիսին։ Սնվում են հիմնականում լորենու և փիփերթազգիների սերմերով։ Նրանց հաճախ կարելի է հանդիպել խմբերով՝ կուտակված լորենու բնի հիմքի արևոտ կողմում։
Զուգավորվելիս կազմում են զույգեր, որը տևում է 12 ժամից մինչև 7 օր։ Զուգավորման երկար ժամանակահատվածը, հավանաբար, պայմանավորված է արական անհատների կողմից որպես սերմի պահպանությամբ՝ այլ արուների հետ բարձր մրցակցության պայմաններում[7]։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում են շրջապատի բույսերի փոշեհատիկներով, մրգերով, հյութով և սերմերով։ Նաև ուտում են հոդվածոտանիներ և տարբեր անողնաշարավորներ՝ որդեր և խխունջներ։ Հաճախ ապրում են և որսում ծառերի բների վրա։ Կարող են հարձավել նաև նույն տեսակի այլ առանձնյակների վրա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թրթուրը
-
Մլուկ-զինվորիկների կուտակումը Իսպանիայում
-
Մլուկ-զինվորիկը սնվում է հիբիկուս սովորականի սերմերով։
-
Մլուկ-զինվորիկների կուտակումը խողովակի վրա։
-
Մլուկ-զինվորիկները զուգավորման ժամանակ
Նման միջատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անթև կարմրամլուկի և բանգու մլուկի համեմատությունը | |||||||||
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ղազարյան, Ռուբեն Սերոբի (1992). Կենդանիների անունների հայերեն - ռուսերեն - լատիներեն կարգաբանական բառարան. Տիգրան Մեծ. ISBN 978-99930-52-26-5.
- ↑ «Ընդարձակ Բառարան Գերմաներէնէ-Հայերէն, Լևոն Թորոսեան - Feuerwanze». www.nayiri.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Brickfields Country Park: Cinnamon Bug – Corizus hyoscyami
- ↑ Socha, Radomir (1993). «Pyrrhocoris apterus (Heteroptera)–an experimental model species: a review». European Journal of Entomology. 90: 241–286. ISSN 1210-5759.
- ↑ Mata, Luis; Andersen, Alan N.; Morán‐Ordóñez, Alejandra; Hahs, Amy K.; Backstrom, Anna; Ives, Christopher D.; Bickel, Daniel; Duncan, David; Palma, Estibaliz (June 2021). «Indigenous plants promote insect biodiversity in urban greenspaces». Ecological Applications. 31 (4): 12. doi:10.1002/eap.2309. PMID 33605502. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Marren, Peter (2010). Bugs Britannica. Chatto & Windus. ISBN 978-0-7011-8180-2.
- ↑ Schöfl, Gerhard; Michael Taborsky (2004 թ․ փետրվարի 19). «Prolonged tandem formation in firebugs (Pyrrhocoris apterus) serves mate-guarding». Behavioral Ecology and Sociobiology. Springer Berlin / Heidelberg. 52 (5): 426–433. doi:10.1007/s00265-002-0524-9. ISSN 0340-5443.